ՄԻՊ աշխատակազմը դիտարկում է փաստաբան Ռուբեն Մխիթարյանի իրավունքների պաշտպանությունը
Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ։
Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:
Փաստաբանի իրավունքների պաշտպանության հարցը գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո։ Իրականացված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել