Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Սոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնին Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունը ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողի NVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոն Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում «17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն 

Նախորդ 9 ամիսների ընթացքում դատարան ուղարկված վարույթների թվով աճը կազմել է 57.4%

Իրավունք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա եղել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Ելույթով հանդես է եկել նաև կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը:

«Ամփոփելով Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքը՝ հարկ եմ համարում նշել, որ հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել  2061 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1896 վարույթի դիմաց։

Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 170-ը՝ 431 անձանց վերաբերյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 108-ը՝ 251 անձանց վերաբերյալ։

Այսինքն՝ սույն թվականի 9 ամիսների ընթացքում նախորդ ժամանակահատվածի համեմատ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 62–ով ավելի վարույթներ, իսկ դատարան ուղարկված այդ վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց մասով թիվն աճել է 180-ով կամ շուրջ 72%-ով։

Ամփոփելով՝ նշեմ, որ 2025 թվականի 9 ամիսների ընթացքում դատարան ուղարկված վարույթների թվով աճը կազմել է 57.4%, իսկ կարճված վարույթների դեպքում տեղի է ունեցել աճի նվազում՝ 21.1%։

Հատկանշական է, որ ընթացքը լուծված հիշյալ վարույթներից 58–ը հանդիսացել են երկուսից յոթ տարի ժամկետում, իսկ 102-ը՝ մեկ տարի ժամկետում քննված վարույթներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում հանրային հնչեղություն ստացած, ինչպես նաև նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների  կամ նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ վարույթները։

Տևական ժամանակ քննված վարույթների դատավարական ավարտը խոսում է այն մասին, որ կոմիտեն որդեգրել է ուշացած արդարադատությունը բացառող մոտեցում և ցանկացած վարույթ, անկախ դրանում ներգրավված անձի դիրքից կամ կարգավիճակից, ենթարկվելու է համակողմանի, պատշաճ և ժամանակին քննության։

Ընդ որում, Կոմիտեն ցուցաբերում է բարձր զգայունություն ինչպես նախկին, այնպես էլ գործող պաշտոնյաների կողմից թույլ տրված կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ։ Մասնավորապես՝ Կոմիտեն հստակ ուղերձ է հղում, որ կոռուպցիան՝ անկախ ժամանակային հեռավորությունից կամ անձի զբաղեցրած պաշտոնից, չի կարող մնալ անպատիժ։

Կոմիտեում քննվող՝ ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով միայն 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պատճառված ընդհանուր վնասից դրամական տեսքով փաստացի վերականգնվել է 2․033․416․000 (երկու միլիարդ երեսուներեք միլիոն չորս հարյուր տասնըվեց հազար) ՀՀ դրամ։

Ենթադրյալ հանցագործությունների հետևանքով պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված զգալի աշխատանքը վերահաստատելու նպատակով կարևորում եմ հետևյալ ցուցանիշը՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս վերականգնվել է 2021–2024 թվականների ընթացքում վերականգնված վնասից շուրջ երկուս ու կես անգամ ավել գումար։

Այս ցուցանիշը վկայում է վերջին ժամանակահատվածում իրականացված աշխատանքի արդյունավետության և ինտենսիվության բարձր մակարդակի մասին։

Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի 9 ամիսների ընթացքում քննված քրեական վարույթներով նախաքննության ընթացքում համայնքներին են վերադարձվել ապօրինի օտարված ընդհանուր 13 միավոր հողատարածքներ։

Բացի այդ, քրեական վարույթներով հայտնաբերվել են ապօրինի օտարված ընդհանուր շուրջ 9.165.000.000 դրամ շուկայական կամ կադաստրային մոտարկված արժեքով ևս 181 միավոր հողատարածքներ, որոնք ենթակա են վերադարձման պետական շահերի պաշտպանության ոլորտում համապատասխան իրավական գործիքակազմի կիրառմամբ:

Կոմիտեի կազմում գործող օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից նույնպես իրականացվել է մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր է եղել բացահայտել կոռուպցիոն բնույթի բազմատեսակ հանցագործությունների դեպքեր՝  այդ կապակցությամբ ներկայացնելով հանցագործության վերաբերյալ 67 հաղորդումներ։ Դրանցից շատերն ունեցել են բարդ և բազմադրվագ բնույթ և ստացել են հանրային մեծ հնչեղություն։

Օպերատիվ ստորաբաժանումների գործունեության ամփոփման համատեքստում կարևորում եմ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք իրականացվել են վերջին ժամանակահատվածում։

Մասնավորապես, նոր ստորաբաժանումների ձևավորումը, գործառույթների հստակ տարանջատումն ու սահմանումը էապես բարձրացրել են հակակոռուպցիոն պայքարի թիրախայնությունն ու արդյունավետությունը։

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկվել են նշանակալի կադրային բարեփոխումներ, որոնք ներառել են ինչպես նոր նշանակումները, այնպես էլ անհրաժեշտ ազատումները՝ ուղղված աշխատանքի որակական ցուցանիշների և պատասխանատվության մակարդակի բարձրացմանը։

Նպատակը՝ բարեվարք, համարձակ, բանիմաց և ստեղծագործական մտածողություն ունեցող աշխատակիցներ ունենալն է, ովքեր տեսական գիտելիքներն ու գործնական հմտություններն իրենց աշխատանքում կկարողանան հաջողությամբ համադրել՝ ապահովելով լավագույն արդյունքներ։

Հավաստիացնում եմ, որ Կոմիտեն շարունակելու է անշեղորեն պայքարել կոռուպցիոն դրսևորումների դեմ՝ օպերատիվ-հետախուզական և նախաքննական ստորաբաժանումների հնարավորությունների լիարժեք կիրառմամբ։

Մեր հիմնական թիրախներն են՝ կոռուպցիոն երևույթների հայտնաբերումն ու չեզոքացումը, քրեական վարույթների քննության որակի շարունակական կատարելագործումը և աշխատանքի ընդհանուր արդյունավետության բարձրացումը։

Այդ նպատակներին հասնելու ճանապարհին Կոմիտեն կարևորում է քննության համակողմանիությունն ու պատշաճությունը՝ բացառելով գործընթացների անհարկի ձգձգումները։

Մեծարգո՛ Վարչապետ, օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հետևողական ուշադրության ու անձնական մոտեցման համար, որը Դուք և ՀՀ կառավարությունը ցուցաբերում եք Կոմիտեի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման և համակարգի կայուն գործունեության ապահովման հարցում։

Ձեր աջակցությունը նպաստել է այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ Կոմիտեի ծառայողի աշխատանքը դիտարկվում է ոչ միայն որպես մասնագիտական առաքելություն, այլ նաև որպես արժանապատիվ և մրցունակ ծառայություն։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև իրավապահ կառույցների մեր գործընկերներին այն արդյունավետ և բարեխիղճ համագործակցության համար, որը նրանք ցուցաբերել են քրեական վարույթների և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման շրջանակներում։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գործընկերներիս և շնորհակալություն հայտնում ցուցաբերած նվիրվածության,   պրոֆեսիոնալիզմի և բարձր պատասխանատվության համար։

Լիահույս եմ, որ մեր հետևողական և նպատակաուղղված աշխատանքով կարող ենք կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել ոչ միայն ընթացիկ գործառույթ, այլ ազգային և մասնագիտական առաքելություն՝ հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ձևավորված անշրջելի ժողովրդավարության հիմնական սկզբունքներին և մեր երկրի կառավարության հիմնական գերակայություններին։

Մենք պարտավոր ենք արդարացնել հանրության բարձր վստահությունն ու սպասելիքները՝ ձևավորելով համակարգ, որտեղ արդարությունն ու թափանցիկությունը գերակա արժեքներ են, իսկ կոռուպցիան՝ մերժելի երևույթ։

Շնորհակալություն»,- ասել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել
Ամենադիտված