Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք են ներկայացնելու․ պաշտպան
ԻրավունքՎարդան Ղուկասյանի պաշտպանական խմբի անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Գյումրու քաղաքապետին նոր մեղադրանք է ներկայացվելու։ Նա նշել է, որ այդ մասին տեղեկացել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Գագիկ Առաքելյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
«Հայտնի չէ, թե նորից ինչ են ուզում կարել-կարկատել, բայց ՔԿ-ի քննիչներին զգուշացնում եմ, որ եթե իմ վստահորդի հետ ցանկացած գործունեություն կատարեք առանց պարոն Ղուկասյանի պաշտպանների ներկայության, դա մենք դիտելու ենք որպես բռնաճնշում Ղուկասյանի նկատմամբ։
Դուք տեղեկացված եք, որ այս պահին ես և Ղուկասյանի կողմից ընտրված պաշտպանները գտնվում ենք Գյումրիում և պետք է մասնակցենք դատական նիստին, հետևաբար մեր բացակայությունը հարգելի է, հորդորում եմ սպասել մեր վերադարձին»,- ասել է Փոստանջյանը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել