Բաքվի դատարանում ուսումնասիրվել են Արայիկ Հարությունյանի փաստաթղթերը, այդ թվում «070» կոդով հայկական անձնագիրը (լուսանկարներ)
Իրավունք
Նախօրեն Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «դատական նիստում ներկայացվել են տուժողների և տուժողների իրավահաջորդների ցուցմունքները»։
Այնուհետև հետազոտվել են պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանների կողմից տրամադրվել են որոշ փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերի թվում են եղել Արայիկ Հարությունյանի ծննդյան վկայականի և հայկական անձնագրի պատճենները, ինչպես նաև նրա կրթության մասին տեղեկանք։
Հատուկ ուշադրության է արժանացել «070» կոդով հայկական անձնագիրը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել