«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնին Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունը ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողի NVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոն Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում «17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն ՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալին Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Red Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարք 

Այցելեցինք «Երևան Կենտրոն» ՔԿՀ՝ տեսակցելու Վարդան Ղուկասյանին․ պաշտպանական խումբ

Իրավունք

Այսօր ժամը 12:00-ին վերջապես ապահովվեց իմ անարգել մուտքը «Երևան Կենտրոն» ՔԿՀ՝ վստահորդ Վարդան Ղուկասյանին տեսակցելու և իր պաշտպանության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը գործընկեր փաստաբաններ՝ Զարուհի Փոստանջյանի և Արամայիս Հայրապետյանի մասնակցությամբ քննարկելու համար։ Նշված տեսակցությունն ապահովվեց առանց իմ կողմից որևէ գրություն ուղարկելու կամ գործողություն կատարելու, ինչը ոչ իրավաչափորեն պահանջվում էր երեկ՝ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ի ծառայողների կողմից։ Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբը։

«Ընդ որում, երեկ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը մեկնաբանություն էր գրել, մեխանիկորեն վկայակոչելով ձևանմուշի բաղկացուցիչ մասը կազմող իրավական նորմեր, հայտնելով, թե քրեակատարողական հիմնարկում իմ՝ պաշտպան լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չի եղել։ Ավելին, իբր ինձ ՔԿՀ ծառայողների կողմից հայտնվել է, որ անհրաժեշտ է սպասել, իսկ ես չեմ սպասել և հեռացել եմ։ Եվ ամենակարևորը՝ պարզաբանումների արդյունքում, վերջապես պարզվել է, որ ես հանդիսանում եմ քրեական վարույթով ներգրավված պաշտպան։

Առաջին, բացարձակ իրականությանը չի համապատասխանում այն, թե իբր ինձ հայտնել են սպասել, ես էլ հեռացել եմ։ Ես գտնվել եմ ԱԱԾ անցագրային բյուրոյում ժամը 10:00-ից մինչև մոտ ժամը 12:00-ն։ Այդ փաստը հաստատվել է ինձ հետ այդտեղ գտնվող փաստաբան գործընկերների, ԱԱԾ տեսաձայնագրող սարքերի և այդտեղից ուղարկված հրատապ հաղորդումների միջոցով։ Այդ ընթացքում որևէ ՔԿՀ ծառայող, այդ թվում՝ կապի մեջ գտնվող ՄԻՊ, ՀՀ ԱՆ, ոստիկանության աշխատակից, որևէ կերպ չի հայտնել, թե ՔԿՀ ծառայողները ստուգում են իրականացնում և մոտ երկու ժամից ավել կարիք ունեն այս «բարդ» հարցը պարզելու համար։ Ընդհակառակը, բոլորը միաբերան հայտնել են, որ բացակայում է տեղեկատվություն իմ՝ որպես պաշտպան ներգրավված լինելու վերաբերյալ, ինչը փաստացի պաշտոնապես հերքվեց։

Երկրորդ, «Երևան Կենտրոն» ՔԿՀ ծառայողները նույնիսկ չեն ցանկացել իջնել ընդունարան և ընթերցել իմ մոտ առկա փաստաթղթերը՝ հեռախոսով բառացի հայտնելով, որ «մենք տենց փաստաթղթեր շատ ենք տեսել, գիտենք բովանդակությունը, բայց դուք ներգրավված պաշտպան չեք հիմնական գործով»։

Երրորդ, «հիմնական» և «լրացուցիչ» գործեր լինել չեն կարող, ցանկացած փաստաբան իր կարգավիճակի ուժով իրավունք ունի մուտք գործել ցանկացած ՔԿՀ։ Հնարավոր է փաստաբանը մի գործով ներգրավվի կամ մի քանիսով, դա չի կարող լինել չափանիշ որոշելու համար, թե փաստաբանին թույլ տալ մուտք գործել ՔԿՀ, թե ոչ։ Ավելին, ի տարբերություն մեխանիկորեն վկայակոչվող նորմերի և դրանց տրվող ակնհայտ սխալ մեկնաբանության, ի գիտություն տեղեկացնում եմ, որ բոլոր հնարավոր միջազգային չափանիշներով, այդ թվում՝ Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար (Հավանայի) սկզբունքներով, «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայով, դրա մեկնաբանություններով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, ուղղակիորեն երաշխավորվում է փաստաբանի ԱՆԱՐԳԵԼ տեսակցությունն իր վստահորդի հետ՝ նույնիսկ առանց որևէ դատավարական կարգավիճակ ունենալու։

Ի գիտություն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, հարկ է նշել, որ փաստաբանի մատչելիության ապահովման առումով Հայաստանում ստեղծվող խոչընդոտների անթույլատրելիությունն արձանագրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ 2025 թվականի ապրիլի 29-ին Հայաստանի վերաբերյալ ընդունված 5-րդ պարբերական զեկույցում, որի քննարկմանը ապրիլի 15-ին նաև մասնակցել է ՀՀ ԱՆ պատվիրակությունը։

Կրկին պետք է արձանագրել, որ փաստաբանների՝ փակ հաստատություններ մուտքի ապահովման առումով մշտապես բարձրացվող խնդիրն արհեստական է ստեղծվում և բոլորը հետևողականորեն խուսափում են այն լուծելու հնարավորությունից։

Ես դեռ չեմ նշում, թե ի՞նչ գրաքննության են ենթարկվում վստահորդին փոխանցվող փաստաթղթերը, ինչպե՞ս է ամեն անգամ խնդրահարույց դառնում փաստաբանի՝ համակարգչով ՔԿՀ մուտք գործելու հնարավորությունը, և այսպես շարունակ։

Այս արատավոր պրակտիկայի և դրա շարունակականության մասին իմ կողմից հատուկ ընթացակարգով հաղորդագրություն կուղարկվի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (European Committee for the Prevention of Torture (CPT)), ինչպես նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե (CAT)»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներով
Ամենադիտված