Դատախազությունն Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն ուղարկել է ՔԿ
Իրավունք
Գլխավոր դատախազությունն Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն ուղարկել է Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
«Հաղորդումը ստացվել է քննչական կոմիտեում, այս պահին գտնվում է ուսումնասիրության փուլում։ Վարույթ նախաձեռնելու–չնախաձեռնելու հարցը դեռ պարզ չէ»,– ասել են ՔԿ–ից։
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ Սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։
«Ընտանեկան ու անձնական կյանքի գաղտնիությունը ամրագրված է Սահմանադրությամբ և յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է։ Հուսով ենք, որ այս ապօրինության հեղինակները կբացահայտվեն և կկրեն արժանի պատիժ»,– հայտնել էին ԻՔՄ–ից։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել