«ԿամԱԶ»-ի վարորդը ձերբակալվել է
Իրավունք
Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 24-ին Սյունիք բնակավայրում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարի թափքում մոտ 20 մ/խ փայտանյութ կա։ Պարզվել է նաև, որ վարորդի ներկայացրած փաստաթուղթը ժամկետանց է և նախատեսված է եղել մեկ այլ «ԿամԱԶ»-ի համար:
Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Օխտար բնակավայրի տարածքից, ինչի համար անտառապետը համապատասխան փաստաթուղթ չի տրամադրել:
«ԿամԱԶ»-ի վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կապանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 0․95 գրամ զանգված:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել