Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
Իրավունք
«Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց։ Այս մասին հայտնեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Նա առողջական խնդիրներ ունի, որ կարողանա ՄՌՏ հետազոտություն և նաև ֆիզիոթերապիա անցնի»,– նշեց Հարությունյանը։
Օգոստոսի 8–ին հայտնել էինք, որ Աղվան Արշակյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի. Նա լուրջ առողջական խնդիրներ ունի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն