Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակով հարվածած և փախուստի դիմած անձը հայտնաբերվել ու կալանավորվել է. ՔԿ
Իրավունք
Հոկտեմբերի 27-ին Վանաձորի դատարանում սպանության գործով դատական նիստի ավարտից հետո գործով 4 մեղադրյալներից մեկին դանակով հարվածած և փախուստի դիմած անձը արդեն հայտնաբերվել և կալանավորվել է։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- նշել է նա:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել