Կաթողիկոսի եղբայրն ու եղբոր տղան ձերբակալված են. տեսագրությունը ներկայացվել է քննիչին. փաստաբան
ԻրավունքԳևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը
«Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Վերջիններս ձերբակալվել են:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել