Քիմիկների զորամասից գույքի հափշտակության գործով չորս մեղադրյալ կա․ ՀԿԿ
Իրավունք
Էջմիածնի Քիմիկների զորամասից խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել չորս անձանց, այդ թվում՝ ՊՆ ծառայողների։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Էջմիածնի քիմիկների զորամասում, ինչին հաջորդել են ձերբակալություններ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել