Գարեգին Բ-ի եղբորորդին ևս կալանավորվեց
Իրավունք
Դատարանը դատավոր Արման Բաբախանյանի նախագահությամբ որոշում կայացրեց 1 ամսով կալանավորել Գարեգին Երկրորդի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին: Այս մասին Հրապարակին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշենք, որ, ժամեր առաջ էլ կալանավորվել էր Վեհափառի հայրը` Գեւորգ Ներսիսյանը։
Նշենք նաեւ, որ Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են երեկ՝ նոյեմբերի 2–ին՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել