Սրբազանին վերագրվող տեսագրության վերաբերյալ քրվարույթ է նախաձեռնվել, համապատասխան մարդիկ կհրավիրվեն հարցաքննության․ ՔԿ նախագահ
Իրավունք
Մայր աթոռի բարձրաստիճան ներկայացուցչին վերագրվող տեսագրության հրապարակման վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել, համապատասխան մարդիկ կհրավիրվեն հարցաքննության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։
Լրագրողը, մասնավորապես, հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ ամիսներ առաջ աղմկահարույց գրառում էր կատարել «քեռակնոջ» վերաբերյալ, ինչից հետո դաշտ է հայտնվում տեսանյութ․ «Համատարած նկարելը, գաղտնալսելը, կոմպրոմատներն ի՞նչ փուլում են։ Փաշինյանին ընդդիմացող բոլորին իսկապե՞ս նկարում են իրավապահները»,- ասաց լրագրողը, ինչին ի պատասխան՝ Պողոսյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը։
ՔԿ նախագահը նաև նշեց, որ չգիտի՝ երբ է նկարահանվել, ով է նկարել, ինչ հանգամանքներում է նկարել։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել