«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն ՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալին Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Red Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարք Հիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվել Մեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներից Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ) 

ՀՀ ՄԻՊ–ը խնդիրներ է արձանագրել «Արմավիր» ՔԿՀ–ում չհայտարարված մշտադիտարկման արդյունքում

Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2025 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
 
Այցի ընթացքում, ի թիվս այլնի` ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:
 
 Պաշտպանը ողջունում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2025 թվականին իրականացված վերանորոգման աշխատանքները, որի արդյունքում ամբողջապես հիմնանորոգվել են ՔԿՀ-ում տեղակայված բժշկական մասնաշենքը և կարանտինային բաժանմունքի խցերը։
 
Միևնույն ժամանակ, արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են:
Այսպես.
▪️ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ազատությունից զրկված ոչ բոլոր անձինք են ապահովվել անհրաժեշտ անկողնային պարագաներով, սպասքով և հիգիենիկ պարագաներով,
▪️ մասնաշենքերում առկա տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը չեն ծածկել ՔԿՀ-մասնաշենքերի ամբողջ տարածքը և հաճախ ունեցել են պատկերները վերարտադրելու տեխնիկական խնդիրներ, ինչը խնդրահարույց է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից,
▪️ պատժախցային մասնաշենքը, այդ թվում՝ խցերն ունեն հրատապ վերանորոգման անհրաժեշտություն,
▪️ արձանագրվել են ազատությունից զրկված, այդ թվում՝ օտարերկրացի անձանց լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունում կցագրման խնդիրներ,
▪️ արձանագրվել են ազատությունից զրկված, այդ թվում՝ օտարերկրացի անձանց բժշկական հետազոտություններն ու նեղ մասնագիտական խորհրդատվությունները ժամանակին, առանց ձգձգումների կազմակերպելու դժվարություններ, որոնք շատ դեպքերում պայմանավորված են նաև պահակախմբերի և տրասնպորտային միջոցների սակավությամբ,
▪️ ազատությունից զրկված մի շարք անձինք օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց առանձին պահելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ փաստացի տևական ժամանակ պահվել են մեկուսի,
▪️ արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված ազատությունից զրկված անձանց նախնական բժշկական զննության իրականացման հետ կապված խնդիրներ. մասնավորապես, զննությունը շարունակում է իրականացվել ոչ պատշաճ՝ ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում, այն իրականացվում է կարանտինային բաժանմունքում խուզարկության համար առանձնացված սենյակում՝ խուզարկության հետ համատեղ՝ քրեակատարողական ծառայողների հետ միասին։ Ավելին, նշված սենյակը բժշկական զննության համար նախատեսված և կահավորված չէ,
▪️ նախնական բժշկական զննություն իրականացվել է, երբ անձն առաջին անգամ ընդունվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ այլ դեպքերում, երբ անձը տեղափոխվել է դատարան կամ վարույթային կամ ապացուցողական որևէ այլ գործողությանը մասնակցելու համար, հիմնարկ մուտք գործելիս անձինք բժշկական զննության չեն ենթարկվել,
▪️ արձանագրվել են ժամկետանց բժշկական պարագաներ, մասնավորապես՝ հեպատիտ «Ց»-ի արագ հայտնաբերման ստրիպներ,
▪️ արձանագրվել է մասնաշենքերում, այդ թվում՝ խցերում միջատների և կրծողների առկայություն,
▪️ ստացվել են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ տեղեկություններ, ինչի վերաբերյալ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քննություն,
▪️ արձանագրվել են դատարան տեղափոխվող անձանց սննդով ապահովելու հետ կապված խնդիրներ,
▪️ հոգեբանի հաստիքները շարունակում են մնալ անբավարար,
▪️ արձանագրվել են կալանավորված օտարերկրացի անձանց հագուստով ապահովման խնդիրներ,
▪️ արձանագրվել են ազատությունից զրկված օտարերկրացի անձանց իրենց կրոնական համոզմունքներին համապատասխան սնունդ տրամադրելու հետ կապված խնդիրներ,
▪️ առկա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների միջև աշխատանքային հարաբերությունների բարելավման անհրաժեշտություն։
 
Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնդիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։
 
Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
 
 Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:
 
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով
Ամենադիտված