Բագրատ սրբազանի և մյուսների գործով նիստն ընդմիջվեց, հանրային մեղադրողները չեն ներկայացել
Իրավունք
18 արդարների գործով դատական նիստը դեռ չսկսված 15 րոպեով ընդմիջվեց, քանի որ պաշտպաններից մի քանիսը և հանրայն մեղադրողները չէին ներկայացել։
Բագրատ սրբազանի և մյուսների գործով նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ նիստին ոչ բոլոր պաշտպաններն են ներկա, նաև հանրայն մեղադրողները չկան։
«Դատավարության մասնակիցները պատշաճ տեղեկացվել էին, որ դատական նիստը ժամը 15.30 է, դատարանը պահանջել էր բոլորը ճիշտ ժամի ներկա գտնվեն։ 15 րոպե նիստը կընդմիջվի»,- հայտարարեց դատավորը։
Ներկա պաշտպաններից մեկը հարցրեց, թե արդյոք այդ ընթացքում մեղադրայլները կարող են մնալ դահլիճում։
«Ո՞րն է դրա անհրաժեշությունը»,- հարցրեց դատավորը։
Փաստաբանն ասաց. «Խորհրդտավության մատուցենք, քննարկեն»։
Նախքան ընդմիջումը, պաշտպանները ներկայացան դատարան։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել