Արթուր Սարգսյանի կալանքը փոխելու միջնորդությունը քննվում է դռնփակ
Իրավունք
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստին մեղադրյալներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, ի լրումն նախորդ նիստին ներկայացված միջնորդության, ևս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ գրավի գումարի չափն ավելացնել շուրջ 25 միլիոն դրամով։
Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով նախորդ դատական նիստ փակ էր տեղի ունեցել, ցանկանո՞ւմ են դռնփակ, թե՞ դռնբաց ռեժիմով քննարկել։
Արամ Վարդևանյանն ասաց, որ մինչ դատական նիստը ներկայացրել է բժշկական բնույթի նոր փաստաթուղթեր, ու թողում է դատարանի հայեցողությանը՝ դռնբացության կամ դռնփակության կարգով գործի քննության վերաբերյալ որոշումը, քանի որ, գտնում է, որ նշված հարցը կարող է հենց նաև դատարանը լուծել. «Եթե դատարանը կարևորությունն ընդգծի վերստին բժշկական բնույթի նոր տեղեկանքին, դրա ուսումնասիրմանը, ապա այն պետք է քննվի դռնփակության կարգով»։
Արթուր Սարգսյանն էլ թողեց դատարանի որոժմանը։
Դատարանի որոշմամբ, նիստը շարունակվեց դռնփակ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել