Խորխոռունու սպանության գործով մեղադրյալներից մեկի մասով նախաքննությունը ավարտվել է
Իրավունք
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Սասուն Առուշանյանի վերաբերյալ ավարտվել է, հայտնել են քննչական կոմիտեից։
«Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի վերաբերյալ ավարտվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է հետախուզման մեջ գտնվող անձի վերաբերյալ»,- նշել են կոմիտեից։
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին ՔԿ-ն հայտնել էր, որ Խորխոռունու սպանության գործը բացահայտվել է, մեկ անձ՝ Սասուն Առուշանյանը կալանավորվել էր։ Ըստ հաղորդագրության՝ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը։ Այս գործով անցնող Ա.Ա.-ն՝ Արմեն Առաքելյանը, սպանված է։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել