Նյութեր են նախապատրաստվում «ԲՄՎ»-ի վարորդի կողմից տեղի ունեցած վթարի փաստով
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Արմեն Ավետիսյանը, վարելով «ԲՄՎ 318» մակնիշի 30 ՏՏ 414 համարանիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ծառին, այնուհետև բախվել ճանապարհին կայանված «Զիլ» բեռնատար մակնիշի 03 ՕՕ 681 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդ Ա. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)