Ավտովթար Տավուշի մարզում. իրար են բախվել «Օպել»-ը, «Ֆորդ»-ը և «ԲՄՎ X 5»-ը
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ինչպես Լուրեր.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան–Իջևան ավտոճանապարհի 133.5 կմ–ի հատվածում իրար են բախվել 25-ամյա Թաթուլ Սարգսյանի վարած «Օպել» մակնիշի 27 ՕԼ 731 համարանիշի, 26-ամյա Կարեն Խաչատրյանի վարած «Ֆորդ» մակնիշի 174 ՍՕ 64 համարանիշի և 23-ամյա Կարեն Սարգսյանի վարած «ԲՄՎ X 5» մակնիշի 44 ՏՕ 707 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Օպել»–ի ուղևոր 82–ամյա Աշոտ Հարությունյանը առաջին բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Իջևան բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել