Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակում է
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտել է Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակ։ Լուրեր.com–ի տեղեկություններով Սերժ Սարգսյանը պատրաստվում է ՀՀԿ վերնախավի հետ միասին քննարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեծամասնական տեղեր տալու թվաքանակի հարցը, ինչպես նաև Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ պարտության պարագայում կուսակցության հնարավոր քայլերը։ Նույնիսկ ըստ նախագահականի հաշվարկների՝ ՀՀԿ թեկնածուն Հրազդանում ունի ընդհամենը 25%։
Գագիկ Շամշյանի փոխանցմամբ այս պահին ՀՀԿ շենքը «համալրվում է» ՀՀԿ–ական նախարարներով և այլ բարձրաստիճան հանրապետականներով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)