Վրաերթի է ենթարկվել դեսպանատան առաջին քարտուղարը (ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.20-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արման Մնացականյանը, վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի 13 ՏԼ 629 համարանիշի ավտոմեքենան, Հյուսիսային ճառագայթների 16ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել Իրանի քաղաքացի, Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանատան ընդհանուր բաժնի առաջին քարտուղար, 41-ամյա Մովսեն Էբհրամինի Մազանանին։ Վրաերթի ենթարկվածն ուսի կոտրվածքով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ, բացատրական աշխատանքների արդյունքում վրաերթի հեղինակն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)