Պատգամավորի որդին հոր ծառայողական «Հունդայի Սոնատա» ավտոմեքենայով բախվել է «Ֆոլցվագեն Տուարեգ»-ին (ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից Լուրեր.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Տերյան փողոցում «Հունդայի Սոնատա» մակնիշի 097 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլցվագեն Տուարեգ» մակնիշի 55 OP 551 համարանիշի ավտոմեքենային։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Հունդայի Սոնատա» ավտոմեքենան սպասարկում է ազգային ժողովի պատգամավոր «Կարամելի Հարութ» մականվամբ Հարություն Ղարագյոզյանին։ Վթարի վայրում հավաքվածները ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին փորձում էին համոզել, որպեսզի վթարը չձևակերպվի։ Սակայն, ՃՈ աշխատակիցները չընդառաջեցին։
«Հունդայի Սոնատա»-ն վարել է 26-ամյա Միքայել Ղարագյոզյանը, իսկ «Վոլցվագեն Տուարեգ»-ը՝ 20-ամյա Նարեկ Աղաջանյանը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)