Կենտրոն վարչական շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես»–ն ու «Տոյոտա Ռավ-4»-ը (ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21.20-ի սահմաններում Սայաթ–Նովա պողոտայում՝ Կենտրոն վարչական շենքի դիմաց, իրար են բախվել «Տոյոտա Ռավ-4» մակնիշի 22 ԼՍ 848 համարանիշի և «Մերսեդես» մակնիշի 27 ՕՍ 070 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Մերսեդես»–ը վարել է 31-ամյա Պարույր Սարգսյանը, իսկ «Տոյոտա Ռավ-4»-ը՝ 22-ամյա Կորյուն Հարությունյանը։ Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)