Գլխավոր դատախազի ներկայությամբ ՀՀ ոստիկանապետը խիստ նկատողություններ է տվել իր ենթականերին
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ինչպես Լուրեր.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 3-ին, ՀՀ ոստիկանապետ, գենենարալ–լեյտենան Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է վերցվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ազիզբեկյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Իջևանի ոստիկանապետ է նշանակվել Ստեփան Մելքոնյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Էդվարդ Ավագյանը և նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Հրաչյա Բաբայանը։
Ի դեպ հունվարի 31–ի ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետը խիստ նկատողություննր է տվել ոստիկանության Իջևանի, Դիլիջանի, Բերդի ոստիկանապետերին, իսկ Տավուշի մարզային վարչության պետ Վլադ Վարդանյանին հանձնարարել է, որպեսզի իր վերահսկողության տակ պահի մարզում կատարված նախկին հանցագործությունների բացահայտումը։ Կոլեգիայի նիստին ներկա է եղել նաև ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)