Քննարկվում է Հայկ Գևորգյանի խափանման միջոցն ընտրելու հարցը
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 244 հոդվածի հատկանիշներով։ Այսօր նշված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գևորգյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Հայկ Գևորգյանին կասկածում են այն բանում, որ վարելով ավտոմեքենան՝ նա վրաերթի է ենթարկել մի քաղաքացու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննչական մարմինն այսօր մտադրություն ունի դիմելու դատարան, որպեսզի Հայկ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանք։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ այս պահին Հայկ Գևորգյանը տեղափոխվում է «Նուբարաշեն» ԺՊՄ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)