Ավտովթար Արմավիրի մարզում. իրար են բախվել «Մերսեդես»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, կան վիրավորներ
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում, Մեծամոր–Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ–ին իրար են բախվել Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի 62ա տան բնակիչ, 43-ամյա Վարդան Նավասարդյանի վարած «Մերսեդես» մակնիշի 26 ՍՏ 940 համարանիշի և Մեծամորի 37 շենքի 38 տան բնակիչ, 38-ամյա Հովիկ Իբոյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 28 ՏԼ 457 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2121» վարորդ Հ. Իբոյանն ու ուղևոր 35-ամյա Բասե Իբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդես»–ի ուղևոր 50-ամյա Լիլիթ Գրիգորյանը տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի քննչական խումբը՝ ավագ քննիչ Աշոտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ, հետաքննիչ Էդգար Նազարյանն ու փորձագետը։ Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի տուգանային հրապարակ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել