Վթարի է ենթարկվել «Բանակում» հեռուստասերիալի գլխավոր ռեժիսորը (ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Երևանի Արամ Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Երևանի բնակիչ, 44-ամյա Մովսես Գասպարյանի վարած «Պեժո» մակնիշի 11 ՕՍ 380 համարանիշի և 53-ամյա Գագիկ Հովհաննիսյանի վարած «Լյուքս» տաքսի ծառայությանը պատկանող «ԲԻԴ» մակնիշի Տ 4136 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով տաքսու ուղևորը՝ 19-ամյա Նադեժդա Ստեփանյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Մ. Գասպարյանն աշխատում է «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» հեռուստասերիալի գլխավոր ռեժիսոր։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)