Էջմիածնում կրակելով սպանել են երիտասարդին (ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք–զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։
Ինչպես Վաղարշապատից Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 4-ին, ժամը 20.55-ի սահմաններում, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ–քննչական խումբը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Վաղարշապատի բնակիչ 26-ամյա Արտակ Սիմոնյանը։ Դատաբժիշկը զննությամբ պարզել է, որ երիտասարդը մահացել է կրակոցի արդյունքում։
Վաղարշապատում ֆոտոլրագրողին պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել Չարենց փողոցի 30 տան մոտ գտնվող ավտոպահեստամասերի խանութի և վարսավիրանոցի հարևանությամբ։ Մահացածի հայրը Վաղարշապատում զբաղվում է ավտոպահեստամասերի առևտրով։
Այս պահին Արմավիրի մարզում ոստիկաններն ուժեղացված ծառայություն են կատարում և ձեռնարկում են օպերատիվ–քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև պարզելու դեպքի հանգամանքները։
Այս պահին դեպքի վայրում են գտնվում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գեներալ–մայոր Արամ Զաքարյանը, Վաղարշապատի բաժնի պետ Գևորգ Խաչատրյանը և քննչական խումբը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)