Պուրտոյանը տեղափոխվել է հիվանդանոց (ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.00-ի սահմաններում, 38-ամյա Լյովա Պուրտոյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 04 ՍՍ 055 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ընդհարվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին։
Վթարի հետևանքով Լ. Պուրտոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։
{gallery}shamshyan/12{/gallery}


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)