Հայկ Գևորգյանի գործով քննիչը ժամանեց «Նուբարաշեն» ՔԿՀ
Գագիկ Շամշյանը հայտնում է
Քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ժամանեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը։
Ինչպես «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտից Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչ Ա. Ասատուրյանի այցը ՔԿՀ կապված է «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով, քննիչը Հայկ Գևորգյանին ծանոթացնելու է ստեղծված նյութերին, որից հետո նա ազատ կարձակվի ստորագրությամբ՝ չբացակայելու պայմանով։
Այս պահին քննչական մեկուսարանի մոտ են հավաքվել Հայկ Գևորգյանի հարազատները, ընկերները, մտերիմները, «Հայկական ժամանակ» օրաթերթի ողջ խմբագրակազմը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի