Հայկ Գևորգյանն ազատ արձակվեց
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ինչպես Լուրեր.com–ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հենց նոր ազատ արձակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Գևորգյանը կալանավորվել էր փետրվարի երեքին՝ ոմն Աշոտ Ֆռանգուլյանին վրաերթի ենթարկելու մեղադրանքով։ Հարուցվել էր քրգործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 1-ին մասի և 244 հոդվածի հատկանիշներով։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, հարուցված քրեական գործով դատախազն այսօր որոշում էր կայացրել փոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ այն փոխարինելով չհեռանալու մասին ստորագրությամբ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)