Ավտովթար Թբիլիսյան խճուղում. իրար են բախվել «Լեքսուս»–ն ու «Պրիորա»–ն, կա վիրավոր (ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու վրա՝ Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, իրար են բախվել «Լեքսուս» մակնիշի X 379 AT 150 համարանիշի և «Պրիորա» մակնիշի 13 ՕԼ 332 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Պրիորա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև «Ինգո Արմենիա» և «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
«Լեքսուս»–ը վարել է 44-ամյա Արայիկ Աբգարյանը, իսկ «Պրիորա»-ն վարել է 49-ամյա Բենիկ Ներսեսյանը։ Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։
{gallery}shamshyan/tbilisyan0802{/gallery}


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)