Բանտի պետի տեղակալը խոշոր գումար ստանալիս ձերբակալվել է
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր կաշառք պահանջելու և ստանալու համար ձերբակալվել է արդարադատության նախարարության պետական պաշտոնյա։
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության աշխատակիցները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, 4000 ԱՄՆ դոլար քաղաքացի Հայաստան Սահակյանից պահանջելու և ստանալու պահին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն են բերման ենթարկել ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի (Գորիսի բանտ) պետի տեղակալ, արդարադատության մայոր, Գորիս քաղաքի 34-ամյա բնակիչ Մարեկ Հարությունյանին։
Գ. Շամշյանը հայտնում է, որ բանտի պետի տեղակալը Հ. Սահակյանից այդ խոշոր գումարը պահանջել և ստացել է այն բանի համար, որպեսզի նրա ամուսնուն, ով իր պատիժն է կրում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, ճանաչել տալ որպես հիվանդ, որպեսզի հետագայում նրան տեղափոխել տա ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» (ՑԲ)։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 311 հոդվածի (կաշառք ստանալը) հատկանիշներով։ Մ. Հարությունյանը ձերբակալվել է։ Ստեղծված նյութերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ուղարկվել են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)