Ավտովթար «Մոսկվա» գիշերային ակումբի դիմաց. կան վիրավորներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես Լուրեր.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.00-ի սահմաններում Սևանի խճուղում` «Մոսկվա» գիշերային ակումբի դիմաց, իրար են ընդհարվել 35-ամյա Հարություն Բաղդասարյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 24 ՏՕ 401 համարանիշի և 22-ամյա Հարություն Հարությունյանի վարած «Մազդա» մակնիշի 94 ՕՏ 444 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Մազդա»-ի ուղևոր ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության փորձագետ 22-ամյա Սարգիս Կարապետյանը, ինչպես նաև «ԲՄՎ»-ի ուղևորներ 46-ամյա Սարգիս Շահբազյանը, 36-ամյա Արմենուհի Առուշանյանը, ով աշխատում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունում որպես գլխավոր մասնագետ և 70-ամյա Ռուբիկ Առուշանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի:
{gallery}shamshyan/moskva{/gallery}


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)