Դատարանում ցուցմունք է տալիս Անժելա Սարգսյանը (ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` փետրվարի 13-ին, Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Անժելա Սարգսյանի գործով դատավարությունը:
Ինչպես դատարանից Լուրեր.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված դատարանի 2-րդ դահլիճում ընթանում է դռնփակ դատական նիստը, որը նախագահում է դատավոր Մխիթար Պապոյանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ դատարան է բերվել ամբաստանյալ Կարեն Արայանը, ում նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 հոդվածի (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հատկանիշներով:
Այս պահին դռնփակ դատական նիստում ցուցմունք է տալիս գործով գլխավոր տուժողը` Անժելա Սարգսյանը: Նա, որպեսզի չհայտնվի լրագրողների ուշադրության կենտրոնում, դռնփակ դատական նիստը սկսվելուց 1 ժամ առաջ էր ժամանել դատարան: Դատարան չի ներկայացել նրա ամուսինը` Ղազար Ավետիսյանը: Այս պահին դատական նիստը շարունակվում է:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:
{gallery}shamshyan/Anjela-dat{/gallery}


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)