Հովհաննես Թամամյանի դատի օրը փոխվել է
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ինչպես Լուրեր.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 16-ին` ժամը 15.00-ին, Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը:
Այն նախագահելու է նշված դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, ով Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանի որդին է:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք) հատկանիշներով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)