Ազգային ժողովի շենքի դիմաց վառվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, հրդեհ է բռնկվել «Օպել» մակնիշի 31 ՍՏ 796 համարանիշի ավտոմեքենայում։
Բարեբախտաբար, ավտոմեքենայի սեփականատերը` Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ Հենրիկ Սահակյանը, ավտոմեքենայում չի եղել:
Կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները` 2 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում` պարզելու համար հրդեհի պատճառը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)