Երևանի ՋԷԿ-ում պայթեցման աշխատանքները բարեհաջող են ավարտվել (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանում պայթեցման աշխատանքներ են իրականացվել:
Ինչպես պայթեցման վայրից Լուրեր.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շինբարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնի («ՋԷԿ») տարածքում պայթեցման աշխատանքներ են իրականացվել:
Պայթեցման իրականացման աշխատանքները ղեկավարում էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը:
Պայթեցման վայրում անվտանգության կանոններն ապահովելու համար ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականներով ժամանել էին Երևանի Ճանապահային ոստիկանության 1-03 ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի աշխատակիցները:
Պայթեցումը կատարվեց բարեհաջող:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/paytyun{/gallery}


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)