Վրաերթի է ենթարկվել 18-ամյա ուսանողուհին. վարորդը փախուստի չի դիմել
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդ քաղաքի բնակիչ 34-ամյա Վահան Կարապետյանը, վարելով «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 77 ՕՕ 070 համարանիշի ավտոմեքենան, Աբովյան փողոցի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակչուհի, ԵՊՀ 2-րդ կուրսի ուսանողուհի 18-ամյա Սյուզաննա Մկրտչյանին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշեց, որ վրաերթի ենթարկողը փախուստի չի դիմել և իր մեքենայով տուժածին տեղափոխել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հարություն Խալաթյանը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել