Հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքից մահացած մի տղամարդ
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով մահացած վիճակում մի տղամարդ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ տեղեկությունը ճշտելու նպատակով ինքը զրուցել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Աշոտ Միրիջանյանի հետ, ով հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ արդեն հիվանդանոց է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը։ Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ պարզելու համար, թե որտեղի՞ց է մահացած տղամարդու դիակը տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն, ինչպես նաև պարզելու նրա ինքնությունն ու հանգամանքները։
Հիվանդանոցի բակում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ դիակը տեղափոխվել է Արարատի մարզից։ Մանրամասները՝ քիչ ավելի ուշ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածը 32-ամյա Ռաֆայել Ներսիսյանն է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)