Ավտովթար Երևանում. իրար են բախվել «Շևռոլետ»-ն ու «Մերսեդես բենց»–ը, կա 1 վիրավոր
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:50-ի սահմաններում Սայաթ Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում միմյանց են բախվել «ԱԳԱ» ՍՊԸ «ՇԵՎԻ» մասնաճյուղի վարորդ, Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Արամ Մնացականյանի վարած «Շևռոլետ» մակնիշի Տ 61 39 համարանիշի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հսկիչ Կարեն Մկրտչյանի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 02 ՍԼ 505 համարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Շևռոլետ»-ի ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ 44-ամյա Համլետ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հարություն Խալաթյանը:
Մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել