Խոշոր ավտովթար Գայի պողոտայում. կան վիրավորներ (ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում, Գայի պողոտայում՝ «Կոշիկի տան» դիմաց, իրար են բախվել «Ռաֆ» մակնիշի 61 ՍԼ 124 համարանիշի, «Երազ» մակնիշի թիվ 61 երթուղին սպասարկող 0916Տ համարանիշի և «Օպել» մակնիշի 08 ՏՍ 932 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Ռաֆ»–ի ուղևորներից 51-ամյա Նաիրա Պետրոսյանը, 77-ամյա Արտյուշա Աճամյանը, 71-ամյա Տոլիկ Փարցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 54-ամյա Լուսվարդ Մխոյանը տեղափոխվել է Նորք–Մարաշում գտնվող Օրթոպեդիայի կենտրոն։
Նշված հատվածում երթևեկությունը մասամբ կաթվածահար է եղել, սակայն վթարի վայր ժամանած Երևանի ՃՈ աշխատակիցները փորձում են վթարի վայրից հեռացնել հետաքրքրասեր քաղաքացիներին։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արսեն Մարգարյանը։ Այս պահին քննիչի կողմից վթարի վայրում չափագրման աշխատանքներ են կատարվում, քանի որ վթարված ավտոմեքենաների հեռավորությունն իրարից կազմում է մոտ 60-մինչը 100 մետր։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։
{gallery}shamshyan/avtovtar1402{/gallery}


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)