52-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է կախված վիճակում
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 15-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 14-ին, տեղի ունեցած ինքնասպանության փաստով։
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 17.00-ի սահմաններում, շտապօգնության կենտրոնական կայանից տեղեկացրել են ոստիկանության Էրեբունու բաժին, որ նույն օրը՝ ժամը 16.38-ի սահմաններում, շտապօգնության թիվ 03 բրիգադան կանչով մեկնել է Սարի թաղի 18 փողոց, որտեղ հայտնաբերել են նշված փողոցի բնակիչ, 52-ամյա Դ. Հ.–ին՝ կախված վիճակում։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Դ. Հ.–ն հաշվառված է եղել Արաբկիր 47 փողոցում, սակայն Սարի թաղում բնակվում էր փաստացի։ Դեպքի վայրում եղել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Գագիկ Գափրիելյանի գլխավորությամբ։ Դ. Հ.–ի մարմինն օպերատիվ–քննչական խումբը հայտնաբերել էր տան մուտքի դռան վերևի հատվածում գտնվող ձողից փողկապով կախված։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)