Թունելում իրար են բախվել Mitsubishi Montero, BMW և Opel մակնիշի մեքենաները
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ՝ փետրվարի 15–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Լուրեր.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00–ի սահմաններում Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկի ստորգետնյա թունելում իրար են բախվել Երևանի բնակիչ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 22-ամյա ուսանող Կարեն Թռչունյանի վարած Mitsubishi Montero մակնիշի 33 ՕՕ 909 համարանիշի, Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 27-ամյա Դավիթ Քանանյանի վարած BMW 325 մակնիշի NER–666 համարանիշի և Նոր–Արեշ 24 փողոցի բնակիչ 29-ամյա Վարազդատ Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 19 ԼՏ 452 համարանիշի ավտոմեքենաները։ Օպելի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի վայր է ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրասպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
{gallery}shamshyan/bcd{/gallery}


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)