Գեղարքունիքի մարզի փրկարարներն ու ոստիկանները Սևանա լճում փնտրում են ջրախեղդի դին (ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 18-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի Սևանի ջրափրկարարները փնտրողական աշխատանքներ են կատարում, որպեսզի Սևանա լճում հայտնաբերեն ջրախեղդ եղած տղամարդու դին:
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Արամայիս Մանուկյանը ժամը 12.00-ի սահմաններում կնոջը հայտնել է, որ մեկնում է ձուկ բռնելու։
Ձուկ բռնելու նպատակով Ա. Մանուկյանը գնացել էր Կարճաղբյուր գյուղի տարածքում գտնվող «Փարոս» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Սևանա լիճ, որտեղ ցանկացել էր ձուկ բռնել։ Լիճը եղել է սառած, սակայն սառույցը կոտրվել է, և Ա. Մանուկյանը ջրախեղդ է եղել։
Այս պահին ջրասուզակները հայտնաբերել են այն վայրը, որտեղ ըստ տեղեկությունների ջրախեղդ է եղել Ա. Մանուկյանը:
Ժամանել է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արշակ Կարապետյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ Գարիկ Երանոսյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում քննիչ Գարիկ Երանոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:
{gallery}shamshyan/sevan1802{/gallery}


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ