Հարսանքավորը «Մերսեդես»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Մերսեդես» մակնիշի 25 ՍՈ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Հետիոտնը փողոցն անցելիս է եղել չթույլատրվող հատվածով:
Վրաերթ կատարողը դեպքի վայրից փախուստի չի դիմել:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Վրաերթի ենթարկավածը, հենց դեպքի վայրից, շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Էրեբունի» բշժկական կենտրոն:
Նա միջին տարիքի տղամարդ է:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Նրա հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Դեպքի վայրում հավաքավածները պատմում էին, որ «Մերսեդես»-ը հարսանիք մեկնելուց է եղել, ինչը հստակ երևում էր նաև ավտոմեքենայի վրա առկա ժապավեններից:
Ոստիկանությունը ձեռնարկում է քննչական միջոցառումներ՝ պարզելու համար վրաերթի ենթարկվածի և վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



























































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել