Լույս է տեսել Չառլի Չապլինի միակ վիպակը՝ «Բեմ»-ը
Գագիկ Շամշյանը հայտնում է
Հրապարակվել է Չառլի Չապլինի միակ հայտնի վիպակը, որի սևագրերը երկար ժամանակ պահվում էին լեգենդար դերասանի և ռեժիսորի անձնական արխիվներում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Բեմ» վիպակը, որը գրվել է 20-րդ դարի 40-ական թվականներին, պատմություն է բալետի մի պարուհու մասին, որն իր կարիերայի ավարտվելուց հետո մտադրվել էր ինքնասպանություն գործել: Ճակատագրական քայլից նրան փրկում է երբեմնի նշանավոր, բայց հարբեցող ծաղրածուն:
Վիպակի սյուժեն դրվել է «Բեմեզրի կրակները» ֆիլմի համար Չապլինի գրած կինոսցենարի հիմքում: Այդ ֆիլմը վերջինն էր, որը նրա կողմից նկարահանվել է Միացյալ Նահանգներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ