Ահազանգ է ստացվել, որ Մարդու իրավունքների պաշտպանի շենքի հարակից տարածքում ռումբ է դրած (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 24-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Հակաճգնաժամային կառավարման կենտրոն, որ Պուշկինի 56 շենքում ռումբ կա դրած:
Ինչպես դեպքի վայրից Լուրեր.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Պուշկինի 56 շենքն ամբողջովին վերցված է ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների հսկողության տակ։ Ահազանգն ստացվել է այն մասին, որ նշված շենքում գտնվող «Արֆարմասիա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող դեղատանը պայթուցիկ է դրած։
Այս պահին նշված շենքից տարհանվում են բնակիչներն ու աշխատակիցները։ Այդ շենքի հարևանությամբ է գտնվում նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Կարճ ժամանակում ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև 1-03 ծառայության մի քանի բրիգադներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպասվում է, որ պետք է ժամանեն նաև Պաշտպանության նախարարության սակրավորներն ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արման Ցոլակյանը, ինչպես նաև արդեն բերվել են ոստիկանության վարժեցված հատուկ շները։
{gallery}shamshyan/rumb2402{/gallery}


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ