Կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են կնոջ այրված դին (ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 07.55-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ–փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի շվեդական թաղամասում տնակ է այրվում։
Նշված թաղամաս է մեկնել Աշոցքի հրշեջ–փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է թիվ 3-րդ տնակը։
Կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերվել է տանտիկնոջ՝ 85-ամյա Վիկտոր Գալստյանի այրված դիակը։ Հրշեջ–փրկարարների աշխատանքը ղեկավարում է հրամանատար Ռադիկ Մկրտչյանը։
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում պարզելու համար հրդեհի և Վ. Գալստյանի մահվան հանգամանքները։
{gallery}shamshyan/hrdeh270212{/gallery}


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ