Մահվան ելքով պատահար Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում (ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` փետրվարի 26-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես Լուրեր.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի տարածքում «Բելազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան աշխատանքներ կատարելու ժամանակ կողաշրջվել է, որի հետևանքով վարորդը` Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 56-ամյա Առուստամ Առուստամյանը տեղում մահացել է:
Հանք է ժամանել ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Գևորգ Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Սարգսյանը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
{gallery}shamshyan/qajaran2602{/gallery}


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ